Yerkir.am-ը գրում է.
Այս պահին Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, ընթանում է ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի գործով առաջին դատական նիստը. դատարանից տեղեկացնում է Yerkir.am-ի թղթակիցը:
Ավետիսյանի պաշտպան Արա Զաքարյանը քիչ առաջ ինքնաբացարկի դիմում ներկայացրեց դատավորին, ինչին մանրամասնորեն կանդրադառնանք ավելի ուշ:
Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը հանդես եկավ սենսացիոն հայտարարությամբ: Նա նշեց, որ նախորդ տարվա մայիսին, երբ ինքը նստացույց էր անում հանուն ազատամարտիկների սոցիալական իրավունքների պաշտպանության, իշխանական թեւի` իրեն ծանոթ ներկայացուցիչներ իրեն կլորիկ գումար են առաջարկել, խոստացել են վերականգնել ծառայության, որից ազատամարտիկը ժամանակին կամավոր էր հրաժարվել, նաեւ` բիզնես Էջմիածնում կամ Երեւանում, որպեսզի նա դադարեցնի նստացույցը եւ հրաժարվի պայքարից:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



