Երգչուհի, ով  90-ականների տարբերվող կերպարներից էր: Արփինե Բեկջանյանին կարող ենք համարել շոու բիզնեսի ակունքներում կանգնած առաջին երգչուհիներից, երգարվեստի առաջին շիկահերեներից մեկը, ով ցավոք սրտի, արդեն երկար տարիներ է ինչ չի երևում էկրաններին:

ArmՏtar.am-ի զրուցակիցը շոու բիզնեսից  վրդովված, «սև ցուցակում»  հայտնված, «կորած», անկեղծ և համարձակ երգչուհին է:

Երկար տարիներ է ինչ չեք նկարահանում տեսահոլովակներ, ո՞րն է պատճառը, ցանկություն չունեք, թե՞  ֆինասական միջոցները չեն ներում: 

Տեսահոլովակ նկարահանելու ցանկությունը շատ մեծ է, սակայն ֆինանսի և լավ երգի խնդիրն է:  Կարծում եմ, երակարաժամկետ դադարից հետո ասպարեզ չպետք է գաս իմիջիայլոց:

Բոլորը համոզված կարող են նշել,  որ 90–ականների դժվար տարիներին Դուք  և շատ այլ երգիչներ մարդկանց կողքին էիք, ձեր երգով ուրախություն պարգևում: Ո՞րն է ներկայիս պասիվությանը պատճառը:  

Պատճառը բազմիցս նշել եմ, որ  մեզնից «վառված» և մրցակից համարող մարդկանց ջանքերով է ստեղծվել: Այսպես ասած՝ «գենոցիդ» իմ և այն տարիների շատ սիրված երգիչ- երգչուհիների հանդեպ, ովքեր կան ներկայումս և չեն երևում:

Նշում եք, որ իշխանափոխությունն էր պատճառը, որ դուք հայտնվել եք  «սև ցուցակում»,  ի՞նչ  «սև ցուցակի»մասին է խոսքը: 

«Սև ցուցակ» ասվածը այն անուններն են, ովքեր չպետք է երևան եթերում, չպետք է ներգարվվեն համերգների ցանկում և մոռացվեն հանրության կողմից: Այո՜, այս ամենը ձեռնարկեցին մարդիկ, ովքեր սերտ կապեր ունեն ներկայիս իշխանությունների  հետ: Բացի մրցակից լինելուց, նրանք այն տարիների երգիչ-երգչուհիների, համարել են «լևոնական»՝ քաղաքականացնելով արվետը: Սա աբսուրդ  է, ոնց իրենք են աբսուրդ, այնպես էլ նրանց մտածելակերպն է  (ծիծաղելի):

Ձեր հարցազրույցներից երևում է, որ վրդովված և նեղացած եք  շոու բիզնեսից, կա՞  նման բան, և եթե այո, ապա ի՞նչ է պատահել:

 Այո՛, վրդովված եմ ու նեղացած: Ժողովուրդը պետք է ընտրի, ովքեր են իրեն պետք, ոչ թե արհեստական ձևով իրենց «ապրանքը» դեմ տան ու ասեն այ սա պետք է լսել, ճանաչել և ընդունել: Կոտրված եմ, և սա ցավալի թեմա է այդ տարիների բոլոր երգիչների համար: Նյարդային համակարգս էլ է խախտված: Աստծուց նրանք  կստանան այն ամենն, ինչին արժանի են:

Այսօր եթերում հնչող և երևացող աղբը հաստատ այդքան տեղ չուներ, քան այն, ինչ անում էինք մենք: Չեմ ցանկանում վիրավորել իմ ոչ մի կոլեգային, բայց ճիշտն ասելուց վատ չեմ զգում, իսկ եթե նրանք վատ են զգում, ապա թող մի կերպ մխիթարվեն:

Շարունակությունն` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել