Այսօր՝ մարտի 26-ին, իր ծննդյան օրն է նշում հայտնի և սիրված դերասանուհի Քիրա Նայթլին, ով բավականին հաջողակ կարիերայի ընթացքում նկարահանվել է տասնյակ պատմական ֆիլմերում է՝ անցնելով ճանապարհ «Կարիբյան ծովի ծովահեններից» մինչև «Աննա Կարենինա»: Նայթլիի անմիջականությունը և պարզությունը հիացնում են ոչ միայն ռեժիսորներին, այլև հանդիսատեսին: Աստղը չի թաքցնում իր բարդույթները և կարողանում է ծիծաղել դրանց վրա: Բրիտանուհի գեղեցկուհու 29-ամյակի կապակցությամբ մենք որոշեցինք հավաքել նրա ամենասրամիտ և հեգնական 10 արտահայտությունները:

«Բոլորն ասում են. «Աստված իմ, դու այնքա՜ն նման ես Նատալի Փորթմանին»: Բայց դա հրաշալի է: Իսկ եթե ինձ համեմատեին Առնոլդ Շվարցենեգերի հետ, հարկ կլիներ մտահոգվելու»:  

«Ես չեմ մտածում սննդի մասին: Միայն միտքը դիետայի մասին ստիպում է ինձ չիպսեր և պաղպաղակ ցանկանալ»:  

«Երբ ես ժպտում եմ, ապա ինձ նմանեցնում եմ Ռոբերտ դե Նիրոյին՝ «Կատաղած ցուլ» ֆիլմի այն պահին, երբ նրա քիթը կոտրել էին»:

«Օրլանդո Բլումի հետ ես պատրաստ եմ համբուրվել յուրաքանչյուր պահին՝ առանց փորձերի և բացարձակ անվճար»:

кира найтли

«Սիրելիի համար ես պատրաստ եմ ամեն ինչի: Պատրաստ եմ նույնիսկ նրա համար սուրճ պատրաստել!»

«Կարծես պետք է հղիանամ, որ բոլորը դադարեն խոսել իմ կազմվածքի մասին»:

«Եթե ես տեսնում եմ կոշիկներ, որոնք ինձ շատ են դուր եկել, ես անպայման դրանք կգնեմ, և կապ չունի, թե դրանք ինչ համարի կլինեն»:

кира найтли

«Ես չեմ կարող ապրել Լոս Անջելեսում: Այդ քաղաքը միայն կատարյալ կանանց համար է: Նայում ես նրանց վրա և մտածում. «Ես նույնպես ցանկանում են կատարելություն լինել»: Բայց դա ինձ համար չէ: Բոլորին հայտնի է, որ Քիրա Նայթլին աշխարհի ամենածույլ կովն է»:

«Լուսանկարներում ես հիմնականում հիմար տեսք ունեմ: Բայց հետաքրքիրն այն է, որ ինձ սովորաբար լուսանկարում են «Ռիտց» հյուրանոցում, իսկ «Ռիտց» հյուրանոցն ուղղակի հիասքանչ է»:

«Իմ համեմատ Ջեսիկա Սիմփսոնն ուղղակի պրոֆեսոր է»:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել