Դանակով ԱԺ ընդունարան մտած եւ որովայնը վնասած տղամարդը պատմել է, թե ինչ է ուզումYerkir.am-ը գրում է.

Այսօր Աժ ընդունարանի մոտ արտակարգ դեպք է գրանցվել:   Մի տղամարդ դանակով իր որովայնին է հարվածել՝ իր վրա ուշադրություն սեւեռելու նպատակով: Նրա ձեռքերը արյունոտ էին, և որովայնը բռնած՝ նա հեռացել է: Yerkir.am-ի հետ զրույցում տղամարդը նշեց, որ իր անունը Աշոտ է, ինքը երկար տարիներ ազատազրկված է եղել, մի քանի տարի առաջ բանտից դուրս է եկել, ու հիմա չի կարողանում իրեն գտնել, չի կարողանում աշխատանք գտնել, որի արդյունքում ընտանիքը մատնվել է սովի:   Նա նշեց, որ բազմիցս է դիմել ԱԺ, որ իրեն հացի փող տան, բայց ոչ ոք իրեն ուշադրություն չի դարձրել: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել