Yerkir.am-ը գրում է.
Շիրակի մարզի Ողջի գյուղի բնակիչներն ափշած են օրեր առաջ գյուղում տեղի ունեցած դեպքից: Նշենք, որ մարտի 24-ին գյուղի դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Կարո Կիրակոսյանը թոնրատանն` առաստաղից կախվելու միջոցով ինքնասպան է եղել:
Yerkir.am-ի տեղեկություններով` մահացած տղան ընտանիքի կրտսերն էր, ուներ մեկ քույր և եղբայր, ովքեր երկուսն էլ ամուսնացած են: Ի դեպ` նրա ավագ եղբայրն ամուսնացել է մոտ մեկ ամիս առաջ: Ինչպես yerkir.am-ին պատմեց տեղի գյուղապետ Հրաչիկ Մանուկյանը` գյուղում բոլորն էլ հարգանք են տածել այդ ընտանիքի նկատմամբ:
Կարոյի հայրն, ինչպես գյուղի շատ տղամարդիկ, մշտապես մեկնել արտագնա աշխատանքի: Նրանք ունեն նաև ոփոքր տնտեսություն և գյուղատնտեսությամբ են զբաղվում: Գյուղապետի խոսքով` Կարոն դպրոցում նորմալ սովորող աշակերտ է եղել և հուլիսին պետք է գնար ծառայության: Նա նաև նշեց, որ ծնողները հնարավորություն չեն ունեցել , որպեսզի տղային ուղարկեին քաղաք` ուսումը շարունակելու: Ըստ նրա` ընտանքի թե’ հայրը, թե որդիները պատշաճ վարքագիծ են ունեցել. Ոչ ծխել են ոչ խմել, շրջապատում էլ հարգանք են վայելել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



