1in.am-ը գրում է.

Կառավարության հինգշաբթի օրվա նիստում կքննարկվի «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման ծրագրին հավանություն տալու հարցը: «ՀՀ-ում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման աշխատանքները հետաձգվում են և միևնույն ժամանակ ավարտին է մոտենում Հայկական ԱԷԿ-ի գործող էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետը: Երկրի էներգետիկ անկախության և անվատանգության ողջամիտ մակարդակը ապահովելու նպատակով անհրաժեշտ է երկարացնել Հայկական ԱԷԿ-ի գործող էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետը»,- ասվում է նախագծի հիմնավորման մեջ: 

Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկը շահագործման է հանձնվել 1980թ.-ին՝ 30 տարի շահագործման նախագծային ժամկետով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ էներգաբլոկը 1989–1995թթ. ժամանակահատվածում չի աշխատել, շահագործման ժամկետի ավարտը սահմանվել է 2016թ. սեպտեմբեր: Քանի որ, «Հայկական ԱԷԿ» ՓԲԸ-ն պետական սեփականություն է հետևաբար ՀՀ կառավարության սույն որոշման նախագծի ընդունումը կստեղծի իրավական հիմք, որպեսզի մեկնարկվի «Հայկական ԱԷԿ» ՓԲԸ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման աշխատանքները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել