Կորել է իմ արևը, ու անարև մնալուց այնպես եմ սառել, որ աշխարհում ոչ մի ջերմություն չի կարող բավական ջերմություն հաղորդել... Ես ժպտում եմ, թաքցնում արցունքներս: Կթվա երջանիկ եմ այնքա՜ն, ինչպես երբևէ չեմ էլ եղել, որովհետև քո հանդեպ տարած «հաղթանակս» եմ տոնում. թող այդպես լինի... ես որոշել եմ չպայքարել, մնալ մենակ, բայց ոչ թե հանձնվողի նման, այլ այդ պայքարի ցանկություն չունեցողի... Մենակ լինելս չշփոթես միայնակության հետ: Երբեք էլ այդպիսին չեմ լինի: Դու ինձ չես լքել, փոխարենը ստիպել ես, որ ինքս կատարեմ ինձ համար այդքան անցանկալի ցանկությունդ: Քեզ սիրելս այնքա՜ն անարժեք է եղել, որ այսօր վճռել եմ այլևս ջնջել այն ու մի քիչ էլ ինձ սիրել...
Այս անգամ գարնանային անձրևից հետո ես ականատես եմ դառնում ոչ թե վառ երանգներով ծիծածանին, այլ մի թանձր մշուշի, անվերջանալի... Ախր ինչպե՞ս սրտիս համոզեմ, որ հանգիստ լինի: Ինչպե՞ս հոգեվիճակս փոխեմ, դարձնեմ խաղաղ ու անխռով քեզանից: Ինչպե՞ս դառնամ անզգա... Ասա՛, ինչպե՞ս փակեմ սրտիս դռները քո առաջ: Ինչպե՞ս պայքարս շարունակեմ՝ «ուժեղ» ձևանալով, որ չգժվեմ... որ գաս, ու չներեմ, որ չսիրեմ: Խնդրում եմ, որ հետ չգաս, որ թույլ տաս առանց քեզ մնալով սովորեմ քեզ նման հպարտ լինել: Միակ թուլությունս քեզ սիրելս է եղել: Բայց կշտկեմ այն... Սխալներիս վրա ճիշտը կկառուցեմ, լուռ կաղոթեմ, կխնդրեմ Աստծուն, որ գոնե մի օր կարողանամ սիրել ուրիշ մեկին քեզ պես, նույնչափ անսահման, իսկ քեզ համար ամենայն անկեղծությամբ կցանկանամ, որ ինձանից շատ սիրող մեկին հանդիպես: Չեմ գերագնահատում ինձ, ոչ էլ թերագնահատահում որևէ այլի սիրելու կարողությունը, բայց չեմ կարծում, որ ինձանից անկեղծ սիրողի, նվիրվողի կհանդիպես ու կգնահատես վերջապես: Ինչևէ, գուցե էսպես էր որոշված... և ինչպես կիսատ մնաց մեր սերը, այդպես էլ թող կիսատ մնան քո մասին տողերս...
Հ.Գ. Երազներում արդեն կառուցում էինք մեր ընտանիքը, բայց խարխուլ էր իմ ու քո սիրո տանիքը... Ու նորից հարցն է նույն ՝ Աստված իմ, ինչո՞ւ այսպես, սիրե՞լն էր իմ մեղքը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել