Yerevannews.am-ը գրում է.

Տարին վատ չի սկսվել հացազգիների համար և կայուն բերքի համար որևէ խոչընդոտ չկա: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում այս մասին նշեց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը: Միաժամանակ, նրա խոսքերով, իրենց մտահոգում է բնության ներկայիս անկայուն վիճակը: «Տարիների փորձը մեզ ցույց է տալիս, որ երբ գարունը շուտ է սկսում, ցրտահարության վտանգը այգիներում մեծանում է», - նշեց նա, հավելելով, որ այս տարի գարունը սկսվել է տաս օր շուտ: Բանախոսը գյուղացիներին զգուշացրեց, որ վերջիններս պատրաստ լինեն ցրտահարության:

«Նայեք վաղվանից ցրտելու է և այն տևելու է մի քանի օր , սակայն ոչ մեկ չի կարող երաշխավորել, որ ցրտահարություն չի լինի: Այսօր այգիների վիճակը լավ է, բայց ցրտահարության վտանգ կա», - նշեց նա, հավելելով, որ դրանք կանխատեսումներ են: Կարկտահարությունից խուսափելու համար Բերբերյանը խորհուրդ տվեց օգտագործել հակակարկտային ցանցեր և ծխահարություն: «Կայուն է տարին, եթե ցրտահարություն չունենանք, էլի լավ տարի կլինի», - նշեց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել