Allsport.am-ը գրում է.
Գերմանիայի առաջնության 27-րդ տուրում 3:1 հաշվով առավելության հասնելով Բեռլինի «Հերտայի» նկատմամբ` Մյունխենի «Բավարիան» առաջնության ավարտից 7 տուր առաջ ապահովեց չեմպիոնական կոչումը:
Խոսեպ Գվարդիոլայի սաները շատ արագ թելադրեցին իրենց խաղը. հանդիպման 6-րդ րոպեին Թոնի Կրոսն առաջ մղեց մյունխենցիներին, 8 րոպե անց աչքի ընկավ Մարիո Գյոտցեն: Երկրորդ խաղակեսում թիմերը փոխանակեցին մեկական գնդակ: Նախ 66-րդ րոպեին Ռամոսը, անվրեպ իրացնելով 11 մետրանոց հարվածը, կրճատեց հաշվի տարբերությունը, ապա 79-րդ րոպեին Ֆրանկ Ռիբերին ձևակերպեց հանդիպման վերջնական հաշիվը, որն իր թիմի համար ոչ միայն հաղթական էր, այլև` չեմպիոնական: Սա «Բավարիայի» համար Գերմանիայի առաջնությունում 24-րդ չեմպիոնությունն էր:
Հավելենք` հաղթանակից հետո «Բավարիան» ունի 77 միավոր, իսկ «Հերտան» մնաց 36 միավորով` դեռևս 9-րդ տեղում:
«Հերտա»-«Բավարիա»` 1:3