Ինչո՞ւ ելույթ չեմ ունենում Հայաստանյան համերգաին դահլիճներում։
ՀԱՇՎԵՆՔ ՄԻԱՍԻՆ՝
օրինակ՝ որևե 300-տեղանոց դահլիճ, ենթադրենք՝ Կոմիտասի անվան Կամերային Երաժշտության Տուն, 12 երաժիշտներից բաղկացած կազմ,
հնարավոր (100%) եկամուտ: 300 (տեղ) X 2000 AMD (տոմսի արժեք) = 600.000
դահլիճի վարձ 120.000
ցուցապաստառ և տեղադրում 50.000
հարկեր (5+20%): 150.000
10% տոմսակղի ծառայություն: 60.000

մնացորդ: 220.000, որը բաժանում ենք 12 երաժիշտի և ստանում 18.300 AMD

Այսինքն՝ իմ ԱԶՆԻՎ ԱՇԽԱՆԱՆՔՈՎ վաստակած 600.000 դրամից՝ ինձ բաժին է ընկնում լավագույն դեպքում 18000 դրամը (այս գումարից հարկերը էլ չեմ հաշվում)։
Հիմա ուզում եմ հարց տալ՝ այս մեր երկիրն ո՞ւմ համար է, եթե որևե ոլորտում չի ենթադրվում ազնիվ աշխատանքով ապրելու և աշխատելու նույնիսկ չնչին հավանականությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել