Բարսելոնան ամառային տրանսֆերների համար 60 մլն եվրո է նախատեսել:

Բարսելոնայի նախագահ Խոսեպ Բարտոմեուն հայտարարել է, որ ակումբն ամռանը կարող է նախատեսվածից շատ ծախսել կազմն ուժեղացնելու համար:

«Ամռանն անպայման դարպասապահ և կենտրոնական պաշտպան ենք գնելու: Հետո արդեն կհոգանք մյուս բացերի հարցը: Մենք 60 մլն եվրո ենք նախատեսել ամառային տրանսֆերների համար, բայց կարող ենք ավելացնել, եթե հարկ լինի»,- Բարտոմեուի խոսքերը մեջբերել են իսպանական լրատվամիջոցները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել