Panorama.am-ը գրում է.
«Պուտին, Ուկրաինա և Սիրիա. Ռուսաստանի մտրակի և քաղցրաբլիթի քաղաքականությունը» վերնագրով հոդված է գրել «The Huffington Post»-ը:
«Արևմուտքում շատերի համար, Պուտինը խորհրդավոր է ու մտահոգված: Իրականում նա ավելի շատ մտահոգված է, քան խորհրդավոր: Ռեալ պոլիտիկան լավ բացատրություն է, թե նա ինչ է արել, և ինչ կանի, քան մութ վերլուծությունները, որոնք գերակայում են: Պուտինը փորձում է փոխակերպել ռուսական տնտեսությունը և վերականգնել Ռուսաստանի դերը` որպես համաշխարհային առաջնորդի»,-գրել է պարբերականը:
Ըստ աղբյուրի, Ռուսաստանի վարկանիշը և իշխանության վերակառուցումը նրա համար ամենակարևորն են:
«Չպետք էր զարմանալ, երբ Պուտինը կտրուկ արձագանքեց Ուկրաինայի հեղափոխությանը: Եթե Արևմուտքը կարծում էր, որ նա մի կողմ կքաշվի և կթողնի իրադարձությունները տեղի ունենան իրենց հունով, ապա նրանք չարաչար սխալվում էին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



