Սիրիա պատգամավորներ ուղարկել պետք չի, առավել ևս, որ մեր երիտասարդ պատգամավորների մեծ մասը բանակում ծառայած չի ու զենք բռնել էլ չգիտի: Գոնե այս իմաստով նրանք հայկական համայնքին օգնել չեն կարող: Այ եթե մեր պետությունը Սիրիա ուղարկի Ժիրայր Սեֆիլյանին, Սարգիս Հացպանյանին ու էլի արցախյան ազատամարտն անցած մի քանի դաշտային հրամանատարների, ապա առավել օգուտ տված կլինենք: Կարծում եմ, Ասադը դեմ չի լինի, եթե Սիրիայում տեսնի հայկական ինքնապաշտպանական ուժեր: ԿՐԿՆՈՒՄ եմ` ես չեմ ասում, որ մենք պետք է զորք ուղարկենք Սիրիա, ես ասում եմ, մենք պետք է օգնենք հայ համայնքին ինքնակզմակերպվելու հարցում, եթե դա չենք կարողանալու անել, ապա նշանակում է երկիրը երկիր չի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



