Ես ունեմ իմ վարկածը, թե ինչու, օրինակ, իրեն այլընտրանք հռչակած քաղաքական միավորն այս նստաշրջանի մեկնարկին ունենալով սեփական ուժը որպես ընդդիմադիր հռչակելու և քաղաքական դաշտում ավելի ազնիվ ու զուլալ պայքար տանելու իրավական բոլոր հիմքերը, այդպես էլ դա չարեց: Որոշները փորձում են խոսել Հանրապետականի ներսում հնարավոր «առնետավազքի» մասին և մտածում են, որ քառյակի հույսը դրա վրա է:
Ես ճիշտ հակառակն եմ կարծում՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի հայտարարում իր ընդդիմադիր լինելու մասին, որովհետև այդ դեպքում այդ կուսակցությունից բազմաթիվ մարդիկ դուրս կգան: Եվ դա առնետավազք չի լինելու, որովհետև այն մարդիկ, այդ թվում` և պատգամավորները, չեն եկել, չեն ընտրվել, չեն մտել քաղաքականության մեջ ի սկզբանե իմանալով, որ ԲՀԿ-ն կարող է դառնալ ընդդիմադիր:
Հետևաբար, եթե այդ կուսակցությունը մի օր հայտարարի, որ դառնում է ընդդիմադիր, նա է ունենալու մարդկային և լուրջ ռեսուրսների կորուստներ: Իրենք դա շատ լավ գիտեն, և դրա համար է այս ամբողջ խաղը գնում, այսպես ասած, հակաքաղաքագիտական հարթակի մեջ: Եվ հիշեցնում է շատ յուրօրինակ հայկական ֆենոմեն, որտեղ իրենց համար արդյունքը կարևոր չէ, կարևորը պրոցեսն է:
Կից նյութը կարդացեք այստեղ:



