Ստվերներ, քաղաքական ինպոտենտներ ու ասմունք` ԱԺ-ում նույն «ցիվիլ» վիճակն էArmnewsTV.am-ը գրում է.

Ստվերներ են շրջում խորհրդարանում: ԱԺ գլխավոր մոնիթորներն են ֆիքսել: Ովքեր են, ինչ են ուզում` սև-սպիտակի մեջ չի հասկացվում: Սա` պետական գույքի կառավարման օրինագծի քվեարկությունից առաջ: Թեման նախորդ քառօրյայից չի փակվում: Քառյակը պնդում է` փոփոխությունը սկանդալային է: Կառավարությունը փորձում է պետգույքը կառավարել, օտարել առանց ԱԺ համաձայնության: Նիստը չսկսված ընմիջվում է` ՀԱԿ-ի առաջարկով: Խմբակցությունների ղեկավարներով` դեպի 325: ԱԺ նախագահի սենյակ: Գուցե քվեարկությունից առաջ համաձայնությա՞ն գան: 20 րոպե անց բանակցային գլխավոր արդյունքը` գլխավորից: Առաջին ընթերցումից հետո միասնական որոշում գուցե լինի: Եվ` քվեարկություն երկու փորձից` 62 կողմ, 42 դեմ, ընդունված է: Բայց սա դեռ ծաղիկներն են: Նորից տրանսպորտային խնդիրներն են օրակարգում, ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու պահանջ: ԲՀԿ-ն Ֆինանսների նախարարին խայթելու առիթը հաստատ բաց չէր թողնի: Դավիթ Սարգսյանն իրենց առաջնորդին էր ելույթում հիշել: Հետո Խոսրով Հարությունյանը միջամտեց: Նա էլ Ռուբիկ Հակոբյանին պիտի պատասխանի ու պարզեն` ով է քաղաքական դալտոնիզմով տառապում, իսկ ով է ... լավ է հենց ինքն էլ ասի: Գալուստ Սահակյանը գերադասում է ուղեղի ֆունկցիան ուսումնասիրել: Այսքանից հետո չգիտի` խնդա՞ թե՞ լա: Մանկավարժ-պատգամավորն ընտրեց ասմունքը: ԲՀԿ-ն պոեզիայի ժամի տրամադրություն չունի ու դահլիճից դուրս են գալիս: Դահլիճը լքած ԲՀԿ-ն չհասցրեց լսել` տողերի հեղինակը Գալուստ Սահակյանը չէ: Ով դուրս գա-չգա, Ռուբեն Հակոբյանը Գալուստ Սահակյանի մշտական ունկնդիրն է` հրաշալի էր, միշտ Թումանյանին պետք է ցիտել: 

Ստվերներից, իմպոտենտներից ու ասմունքից հետո նույն «ցիվիլ» միջավայրում էլ որոշեցին` հանձնաժողով ստեղծելու նախագծի քվեարկությունը թողնել ապրիլին: 

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել