168.am-ը գրում է.
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը հայտարարությունների ժամին հանդես եկավ ընդդիմադիր ուժերի «հիվանդության» ախտորոշմամբ՝ չմոռանալով առաջարկել նաև բուժման տարբերակները: «Ինչպես տեսնում ենք, օպոզիցիան մտածում է իշխանության մասին վտանգավոր դոզաներով, նոր վարակ վերջին շրջանում՝ հանձնաժողովացավ կամ հանձնաժողովային հիվանդություն: Սրանով տառապող մարդիկ ունեն ցածր ինքնագնահատական, շատ են կախված շրջապատի կարծիքից և նրանից, թե որքան հաջող կամ անհաջող են դասավորվում իրենց կյանքի իրադարձությունները, պացիենտին պակասում է սեփական կյանքի համար պատասխանատվության զգացողությունը և որպես կանոն՝ հենց այն, որ նա չի կարողանում պատասխանատվություն ստանձնել իր կյանքում կատարվածի համար, ինչը հանգեցնում է հիվանդության առաջացման»,- ասաց նա:
Ավագյանի խոսքով՝ նման հիվանդություն առաջանում է մի քանի պատճառների միաժամանակյա հայտնվելուց, հիվանդության նկատմամբ բնածին հակման, բարձր զգացմունքայնության, տպավորվողականության, խառնվածքի, անցյալից բարդույթավորվելու առանձնահատկություններից, ինչպես նաև շրջապատի անբարենպաստ ազդեցությունից:
Այսպիսի երևույթներից խուսափելու ամենապարզ միջոցն, ըստ Ավագյանի, խնդիրների մասին վստահելի մարդու հետ անկեղծ խոսելն է, դրա համար էլ իրենց որոշ ընդդիմադիր գործընկերներ բուժումը տեսնում են նման հանձնաժողովներում: Այդ խոսակցությունների ընթացքում, Ավագյանի խոսքով, շատ կարևոր է չկաշկանդվել և անընդհատ նույն բանի մասին չխոսել, արտահայտել այն ամենն, ինչ անհանգստացնում է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



