Tert.am-ը գրում է.
«Բարգավաճ Հայաստանը» շատ լավ հիշողություն ունի և հիշում է իր բոլոր քվեարկություններն ու քայլերը:
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով իր և ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի միջև ծայր առած երկխոսությանը, որի ժամանակ Նաիրա Զոհրաբյանը հայտարարել էր, որ Հայաստանում կա անձ, որը տարեկան 6-8 միլիոն եվրո շահույթ ունի, ինչին ի պատասխան Դավիթ Սարգսյանը ասել էր, որ ինքը միայն մեկ մարդ գիտի, որ Երևանի մերձակայքում կազինո ունի ու նույնչափ՝ շահույթ:
««Եթե Ձեր նշած ազգանունով մարդը ընկալունակության հետ խնդիրներ ունի, կարող եմ նորից ասել, թե ինչու ենք մենք 2010 թվականին քվեարկել «կողմ», որովհետև կոալիցիայի նիստի ժամանակ, որին մասնակցում էինք՝ ես, Վարդան Բոստանջյանը և պարոն Ծառուկյանը, մենք մեր հստակ անհամաձայնությունն ենք հայտնել պարտադիրի հետ կապված, մեզ ասվել է, որ օրենք ուժի մեջ է մտնում 2014-ին, և մենք ժամանակ կունենանք, տեսնելու, թե ինչ տնտեսական աճ ու իրավիճակ է լինում և դրան կանդրադառնանք:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



