Էս անբարոյական իշխանությունները ժողովրդին կեղեքելու հերթական ձևն են մտածել:
Բարեկամս տասներկու տարի առաջ ձեռնարկատիրական գործունեություն է ծավալել Լոռու մարզի բնակավայրերից մեկում` խանութ է ունեցել: Գործունեության ժամանակ բարեխղճորեն կատարել է հարկային պարտավորությունները: Խանութը փակել է, այդ մասին հայտարարություն տվել Ալավերդու հարկային մարմիններում և հանձնել է անհատ ձեռներեցի փաստաթղթերը:
Հիմա Պետեկամուտների կոմիտեից մի խոշոր պարտամուրհակ է ստացել, բնականաբար, դատական կարգով հարկադիր կատարման սպառնալիքով: Պարզվում է` ժամանակին անգամ Ալավերդու հարկայինը թաքցրել է խանութից գանձվող գումարը և փաստացի` խանութը դեռ գործող է....
Սակայն հարցն այլ կողմ էլ ունի. եթե գործող ձեռներեցը գեթ մեկ շաբաթ ուշացնում է հարկերը` հարկայինը ուղղակի խեղդում է նրան: Հիմա տասներկու տարի ինչպե՞ս ու ինչո՞ւ են լռել, եթե համոզված են, թե խանութն աշխատում է (խանութի շենքն անգամ ապամոնտաժվել է գործունեության դադարից հետո...):
Ահա ձեզ այս ապազգային ստոր ու անբարո իշխանության խեղկատակության հերթական օրինակ: Ամոթ ու պատիվ ունեցեք լկտիներ...
Բարեկամս տասներկու տարի առաջ ձեռնարկատիրական գործունեություն է ծավալել Լոռու մարզի բնակավայրերից մեկում` խանութ է ունեցել: Գործունեության ժամանակ բարեխղճորեն կատարել է հարկային պարտավորությունները: Խանութը փակել է, այդ մասին հայտարարություն տվել Ալավերդու հարկային մարմիններում և հանձնել է անհատ ձեռներեցի փաստաթղթերը:
Հիմա Պետեկամուտների կոմիտեից մի խոշոր պարտամուրհակ է ստացել, բնականաբար, դատական կարգով հարկադիր կատարման սպառնալիքով: Պարզվում է` ժամանակին անգամ Ալավերդու հարկայինը թաքցրել է խանութից գանձվող գումարը և, փաստացի, խանութը դեռ գործող է....
Սակայն հարցն այլ կողմ էլ ունի. եթե գործող ձեռներեցը գեթ մեկ շաբաթ ուշացնում է հարկերը` հարկայինը ուղղակի խեղդում է նրան: Հիմա տասներկու տարի ինչպե՞ս ու ինչո՞ւ են լռել, եթե համոզված են, թե խանութն աշխատում է (խանութի շենքն անգամ ապամոնտաժվել է գործունեության դադարից հետո...):
Ահա ձեզ այս ապազգային ստոր ու անբարո իշխանության խեղկատակության հերթական օրինակ: Ամոթ ու պատիվ ունեցեք, լկտիներ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել