Ուկրաինայում սպանվել է Պրավիյ սեկտորի համակարգող Մուզիչկոն, ով առավել հայտնի է Սաշա Բելի մականունով: Այս դեպքը ապացուցում է, որ Կիևում գտնվող իշխանությունները ցայտնոտի մեջ են, ու պայքարը քաղաքական դաշտից տեղափոխվել է փողոցային դաշտ: Ամեն մեկը մտահոգվում է իր աթոռի մասին, իսկ Բելին այս խճանկարում ամենաիռացիոնալ կերպարն էր, որը կարող էր բոլոր խաղաքարտերը խառնել իրար, ու որոշ շրջանակներ գործեցին հետևյալ կերպ՝ չկա մարդը, չկան և նրա հետ կապված պրոբլեմները:

Մաքսային միությանը միանալու Ուկրաինայի հայտարարությունը ուղղակի հիանալի պատճառ հանդիսացավ որոշ մարդկանց համար, որպեսզի նրանք իրենց պայքարը սկսեն աթոռի համար, ու այդ պայքարում ներգրավեցին հասարակ ժողովրդին, որը մի քանի ամսից դուրս կգա նույն այդ իշխանությունների դեմ՝ ակնկալիքների պահանջով, որոնք այս պայմաններում Ուկրաինայի գործող իշխանությունները չեն կարողանա ապահովվել:

Բելիի սպանությունը ապացուցեց, որ այստեղ պայքարը անձնական շահերի ոչ թե Ուկրաինայի համար էր, սակայն այս դեպքը կարող է Պրավիյ սեկտորում նոր ալիք բարձրացնել, և Ուկրաինան էլ ավելի կընկղմվի ճահճի մեջ, ու Ժիրինովսկու՝ առաջին հայացքից անհեթեթ առաջարկությունը կյանքի կկոչվի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել