Ուկրաինական հեղափոխությունը շարունակում է խժռել իր զավակներին:

Ուկրաինայի Ռովնո քաղաքի մի սրճարանում մի խումբ անհայտ մարդկանց կողմից սպանվել է Մայդանի ամենահայտնի զավակներից մեկը՝ Սաշկո Բիլին: Նրա հետ նաև սպանվել է Աջ սեկտորի 6 ակտիվիստ:

Առայժմ պարզ չէ, թե ով կարող էր աշխարհն ազատել այս սրիկայից, բայց կան մի քանի տարբերակներ՝

- Սաշկոյին սպանել են ռուսական հատուկ ծառայությունները.

- Սաշկոյին սպանել են չեչենները՝ Կադիրովի կարգադրությամբ, ով խոսք էր տվել այն աշխարհ ուղարկել բոլոր ահաբեկիչներին, ովքեր արյուն են թափել Չեչնիայում ու համագործակցել են ահաբեկիչների հետ.

- Սաշկոյին սպանել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարի պաշտոնակատար Ավակովը, ում հետ Սաշկոն բաց առճակատման մեջ էր մտել, ու նվաստացրել էր տեսախցիկների առջև.

- Վերջապես, Սաշկոյին կարող են սպանած լինել յուրայինները՝ Աջ սեկտորից, այդ թվում նաև հենց Յարոշը, որովհետև այս կազմակերպությունն ամենևին էլ միատարր չէ, ու դրա մեջ սուր մրցակցություն կա, առավել ևս, էլ չասեմ, որ այս կազմակերպության կեսը բանդիտներից է բաղկացած ու կարող էին ուղղակի ինչ-որ բան չկիսել իրար հետ:

Ամեն դեպքում, վստահ եմ, որ այս ամենը այսքանով չի ավարտվելու, ու էլի արյուն է թափվելու: Ողջ հարցը այն է, թե ում վրա կբարդեն այս սպանությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել