Operativ.am-ը գրում է.

Մարտի 24-ին Ղրիմում վերսկսվել են էլեկտարէներգիայի անջատումները: Նման դեպք արդեն եղել էր կիրակի օրը, երբ Ուկրաինան կրճատել էր էլեկտրաէներգիայի մատակարարումը թերակղզի: Օգտագործվել էին պահեստային բոլոր միջոցները, այդ թվում` Սոչիի օլիմպիանա խաղերի համար նախատեսված սարքավորումները: Մարտի 24-ին ցերեկային ժամերին մատակարարումը վերականգնվել էր, իսկ հետո նորից սկսվեցին տատանումները:

Այժմ թերակղզին 80 տոկոսով կախված է էլեկտրաէներգիայի արտաքին ներմուծումից: Ըստ պաշտոնական բացատրությունների, որ արել է Կիևը, Ուկրաինայում տեղի է ունեցել վթար և այժմ կատարվում են վերականգնողական աշխատանքներ: Այս մասին հայտնում է Վեստի լրատվական կայքը;

Ղրիմի վարչապետը սա անվանել է «դիվերսիա և անկարգություններ ստեղծելու փորձ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել