Ավարտվել է 2011/12 ֆուտբոլային մրցաշրջանը և բոլորս անհամբեր սպասում ենք մի արարողության,որում կորոշվի այս առաջնությունում լավագույն ֆուտբոլիստը:Մրցանակի հիմնական թեկնածուներն են Լեոնել Մեսսի,Չավի Էրնանդես,Անդրես Ինիեստա,Անդրեա Պիրլո,Իկեր Կասիլյաս,Կրիշտիանու Ռոնալդու:Հիմա ես առանձին կներկայացնեմ այս ֆուտբոլիստների անցկացրած մրցաշրջանի որակը իսկ մնացածը մտածեք դուք:
Այս ցուցակում միայն «Բարսելոնան» ունի մեկից ավելի ֆուտբոլիստ,որոնց մեջ է նաև նախորդ 3 տարում «Ոսկե գնդակ»-ի հաղթող Լեո Մեսսին:

Լեոնել Մեսսի-Մրցանակի գլխավոր հավակնորդներից է քանի որ անցկացրել է ֆանտաստիկ առաջնություն և ակումբի և ազգային հավաքականի կազմում:Այս մրցաշրջանում սահմանել է նաև անձնական խաղերի թվով 30 ռեկորդ:
Այս մրցաշրջանում ստացել է Լա լիգայի,Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկույի կոչումը,շրջանցել է լեգենդար Գերդ Մյուլլերին`մեկ մրցաշրջանում խփելով 68 գոլ:
Անդրես Ինիեստա-Ինչպես Մեսսին այնպես էլ Ինիեստան անառարկելիորեն արժանի է մրցանակին քանի որ անցկացրել է փայլուն մրցաշրջան ինչպես «Բարսելոնա»-ի այնպես էլ Իսպանիայի ազգային հավաքականի կազմում`նվաճելով Եվրոպայի չեպիոնի տիտղոսը և դառնալով Եվրո 2012-ի լավագույն ֆուտբոլիստ:Նախորդ տարիներին միշտ եղել է հավակնորդների լավագույն եռյակում,բայց չի ստացել մրցանակը քանի որ միշտ նրանից ուժեղ էր գտնվում «արգենտինացի հրաշամանուկը»:

Չավի Էրնանդես-Նրա դեպքում նույնպես պետք է կրկնել նույն խոսքերը ֆանտաստիկ խաղերի մասին:Ամբողջ մրցաշրջանի ընթացքում հավաքականի և ակումբի առանցքային ֆուտբոլիստներից էր::Նա նույնպես շատ օգնեց հավաքականին դառնալ չեմպիոն`ամբողջ առաջնության ընթացքում աչքի ընկնելով հիանալի փոխանցումներով և վերջում ստանալով «լավագույն խաղ կառուցողի» կոչումը:Նույնպես շատ է արժանի «Ոսկե գնդակ»-ին:

Իկեր Կասիլյաս-Մի շարք փորձագետների և մարզիչների կարծիքով հենց նաէ արժանի մրցանակին,որովհետև դարձել է Լա լիգայի չեմպիոն «Ռեալ Մադրիդի» կազմում և Իսպանիայի հավաքականի կազմում հռչակվել Եվրոպայի չեմպիոն`երկու դեպքում էլ որպես թիմի ավագ:

Անդրեա Պիրլո-Եվս մեկ արժանի ֆուտբոլիստ մրցանակի համար:Անցկացրել է հիանալի մրցաշրջանի «Յուվենթուսի» կազմում դառնալով Ա Սերիայի հաղթող,Եվրոպայի փոխչեմպիոն:Իտալիայի հավաքականի առանցքային ֆուտբոլիստներից է:

Կրիշտիանու Ռոնալդու-Ակումբի կազմում հռչակվել է Լա լիգայի հաղթող,բայց հավաքականի կազմում Եվրո 2012-ում այնքան էլ լավ հանդես չեկավ,դառնալով ամենաշատ վրիպող ֆուտբոլիստը:

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել