1885-ին գերմանացի գյուտարար Դայմլերը, իսկ 1886-ին նրա հայրենակից Բենցը ստեղծում և արտոնագրում են բենզինով աշխատող առաջին ավտոմեքենան: Սակայն մեքենան հայտնի է դարձնում Ամերիկան:
Ավտոմեքենաշինությունը ԱՄՆ-ում սկսվել է 1896-ից: Այդ տարի ստեղծվում է ամերիկյան մեքենաներ արտադրող առաջին ընկերությունը: Իսկ 1898-ի մարտի 24-ին Winton Motor Carriage Company ընկերության արտադրած «Ուինթոն» մոդելը 1000 դոլարով ձեռք է բերում լեռնաինժեներ Ռոբերտ Էլլիսոնը: Նա կաշվե տանիքով «անձի» տրանսպորտային միջոցը տեսնում է «Scientific American» ամսագրի գովազդում: Գնելու պահին այդ մեքենայից գոյություն ուներ միայն 4 հատ:
Էլլիսոնի մահից հետո Winton Motor Carriage Company այդ մեքենան ետ է գնում՝ իր թանգարանի համար:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/alvina.babayan/posts/10201490684059762?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել