Emedia.am-ը գրում է.
Քեսաբում այժմ բնակիչ չի մնացել, բոլորը՝ մոտ 800 ընտանիք, հաստատվել են Լաթաքիայում: eMedia.am-ի հետ այս մասին հեռախոսազրույցում նշեց Քեսաբի բնակչուհի, այժմ գաղթական Լաթաքիայում հաստատված պատմական գիտությունների թեկնածու Շողիկ Աշըքեանը:
«Այստեղ` Լաթաքիայում, հայերը հաստատվել են Սուրբ Աստվածածին եկեղեցում: Գաղթականներից շատերին իրենց տներում ընդունել են նաև տեղի հայերն ու արաբները: Նրանք պատրաստակամություն հայտնեցին ընդունելու ընտանիքներին»,- նշեց Շողիկ Աշըքեանը՝ հավելելով, որ բնակչությունը հեռացել է ոչ միայն Քեսաբից, այլև հարևան 11-12 մյուս բնակավայրերից (գյուղերից):
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://emedia.am/?p=54431/gesabic+800+yntanigi+latagiayum+irenc+cacki+tak+e+yndunel+ekexecin+texi+hayvo%D6%82+arab+yntanignery
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել