
Շարունակելով անդրադառնալ ժամանակակից տաղանդավոր նկարիչներին՝ այս անգամ ներկայացնում ենք լեհ գեղանկարչուհի Յուստինա Կոպանիային: Նկարչուհին ծնվել է Վարշավայում, ուր ապրում ու ստեղծագործում է ցայսօր:
Նա ստեղծագործում է յուղաներկով՝ էքսպրեսիոնիզմի նկարչական ոճում: Կոպանիան նշում է, որ նկարչությունն իր ապաստարանն է, կյանքը, պոեզիան, երաժշտությունը, լավագույն սիգարը, համեղ թունդ թեյը և ամեն ինչ: Գեղանկարչուհին անկեղծացել է, որ իր կտավները արտացոլում են այն աշխարհը, որը նա ընկալում է իր զգացողություններով, մարդիկ և բնությունը, ում հանդիպում և սիրում է:
Կոպանիայի աշխատանքները տարբերվում են նախորդ անգամ ներկայացված գեղանկարչուհու՝ մատներով նկարված ծովանկարներից, որոնք կարող եք տեսնել այստեղ:
Յուստինա Կոպանիայի ոգեշնչող կտավները դիտեք ստորև:

![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |

![]() |
![]() |



![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |



![]() |
![]() |

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել





















