Մեր ժամանակներում IT ոլորտը զարգանում է շատ արագ և զարմացնում է իր նորարարություններով։ Այդ նորարարություններց մեկն էլ Motorola-ի կողմից ներկայացվելիք Motorola Ara սմարթֆոնն է, որը կարժենա 50 ԱՄՆ դոլար։ Սմարթֆոնը կթողարկվի 2015 թվականի սկզբին և օժտված կլինի հետաքրքիր հնարավորությամբ։ Բոլոր օգտվողները հնարավորություն կունենան հեշտությամբ փոխարինել սմարթֆոնի էկրանը, պրոցեսորը և այլն։
Նոր սարքը դեռևս կրում է Motorola Ara անվանումը, սակայն ինչպես հայտնի է, սմարթֆոնը հավաքող և մշակող բաժինը չի տեղափոխվում Lenovo, այդ իսկ պատճառով հնարավոր է, որ սմարթֆոնը շուկայում հայտնվի Google բրենդի անվան տակ։ Ինչպես գիտենք, Google-ը վաճառել էր Motorola-ն Lenovo չինական ընկերությանը։
Նոր սմարթֆոնի հայեցակարգը շատ պարզ է․ կա հիմնական կաղապար (endo), որի վրա հավաքված են տարբեր մոդուլներ։ Մոդուլները կարող է լինել ամեն ինչ՝ մեծ սենսորային էկրան, ֆիզիկական ստեղնաշար, մարտկոցներ տարբեր հզորությունների, տեսախցիկ տարբեր հզորությունների և նույնիսկ զարկերակային չափիչ։
Մոդուլների մեծությունը կազմում է ընդամենը 4 մմ, իսկ մաքսիմալ մեծության մոդուլի չափը՝ 10 ՄՄ։