LG ընկերությունը պաշտոնապես ներկայացրեց 10Վտ հզորությամբ «Խելացի» լամպեր, որոնք կոչվում են Smart Bulb: Այս լամպերը հնարավոր է կառավարել սմարթֆոնով կամ պլանշետով: Հարավկորեական ընկերությունը վստահեցնում է, որ Smart Bulb լամպերը կարող են աշխատել ավելի քան 10 տարի` այն պայմանով, որ օրական 5 ժամից ավել չեն վառվի:
Այս լամպերը ներառում են աշխատանքային մի քանի ռեժիմներ, այդ թվում՝ անվտանգ ռեժիմ (ցույց է տալիս տան տիրոջ խափուսիկ առկայություն), զարթուցիչի ռեժիմ (նշված ժամին վառվում է լույսը), ինչպես նաև երաժշտական ռեժիմ, որի դեպքում լամպը թարթում է երաժշտության ռիթմերի հետ համահունչ: Լամպը կարող է թարթել նաև հեռախոսի վրա զանգ ստանալու դեպքում:
LG Smart Bulb լամպերն աշխատում են Android 4.3 (կամ ավելի բարձր) կամ iOS 6 (կամ ավելի բարձր) օպերացիոն համակարգերի հետ: Լամպի ու բջջային սարքի միջև կապը հաստատվում է Bluetooth -ի կամ Wi-Fi մոդուլի միջոցով: Հարավային Կորեայում այս լամպերը վաճառվում են $32 դոլարով:
Նյութի աղբյուր՝ http://www.armblog.net/2014/03/LG-Smart-Bulb.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել