Հայաստանի Հանրապետության գյուղական և քաղաքային համայնքները պետությունից ֆինանսկան աջակցություն՝ դոտացիա են ստանում «ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱՀԱՐԹԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ օրենքի համաձայն: Օրենքն ընդունվել է 1998թ-ին: 
Օրենքի 5-րդ հոդվածում ասվում է. «Դոտացիաների գումարների չափն ըստ առանձին տեղական ինքնակառավարման մարմինների, որոշվում է հիմք ընդունելով վերջիններիս տնտեսական վիճակը բնութագրող հետեւյալ գործոնները՝

ա) համայնքի բնակչության մեկ շնչին ընկնող եկամտահարկի, հողի հարկի եւ գույքահարկի մակարդակը (այսուհետ՝ «ա» գործոն).

բ) համայնքի բնակչության թվաքանակը (այսուհետ՝ «բ» գործոն).

գ) համայնքի` պետության կողմից առաջնային օժանդակություն ստանալու անհրաժեշտությունը (այսուհետ՝ «գ» գործոն)»:

Այս չափորոշիչներից բացի, կա նաև բանաձև, որով որոշվում է համայնքին հատկացվող դոտացիայի չափը: Ու այդ բանաձևի համաձայն՝ հնարավոր է, որ համայնքներին հատկացվող գումարի չափը նվազի նախորդ տարիների համեմատ: Թե ինչ է ստացվում դրանից հետո, թող որոշեն մասնագետները: Իսկ ինչ մնում է բնակչությանը, ապա այդ փոքրիկ գումարներով նրանք հացի խնդիր են լուծում: Օրինակ՝ այս տարի Սևան համայնքին տրվող դոտացիան կրճատվում է, ու շատ մարդիկ այդ պատճառով մնում են անգործ: Համահարթեցման այս օրենքը ակնհայտորեն իր կենսունակությունը կորցնում է. հարկավոր է այն վերանայել: 
Առաջարկություն՝ Համայնքների դոտացիաները որոշել ոչ թե համահարթեցման օրենքով նախատեսված բանաձևով, այլ այդ տարվա կտրվածքով յուրքանչյուր համայնքի ծախսերով: Հասկանալի է, որ այստեղ կա փողերի լվացման ռիսկ, սակայն այդ ռիսկը չեզոքացնելու միջոցներ էլ կան: Ամենից արդյունավետը ուժեղ պետություն կառուցելու համար ուժեղ և կենսունակ համայնք ունենալն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել