Պատմության մեջ մի քանի անգամ գրանցվել են մահեր՝ ծիծաղի անկառավարելի նոպայից: Այս երևույթի մասին առաջին հիշատակումը հանդիպում է մ.թ.ա. 200 տարի առաջ, երբ հին հունական փիլիսոփա Հրիսիպուսը արբեցրել էր իր ավանակին և մահացել ծիծաղից` նայելով, թե ինչպես է կենդանին փորձում թզեր ուտել: 

1410թ.-ին Արագոնի թագավոր Մարտինը ճաշկերույթից հետո մահացել էր ծիծաղից, իսկ համեմատաբար վերջերս` 1989թ.-ին դանիացի գիտնական Օլեգ Բենցենը մահացել էր անկառավարելի ծիծաղից՝ կատակերգական ֆիլմ դիտելու ժամանակ: 

Այսպիսի դեպքերում մահվան պատճառը սրտի կաթվածն է, քանի որ ծիծաղի պրոցեսի ժամանակ արագանում է սրտի աշխատանքը և թթվածնի պակաս է առաջանում միոկարդում, ինչի արդյունքում նրա աշխատանքը կարող է խափանվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել