Ղրիմի մասին խոսելիս մեր քաղաքացիների մեծ մասը գտնվում են ռուսական քարոզչամիջոցների ազդեցության տակ: Քանի որ անհեթեթ է ասել որ Ղրիմը պատմականորեն Ռուսաստանի մաս է կազմել: Այդ իմաստով Ղրիմի հանդեպ ավելի շատ իրավունք ունի Հունաստանը՝ որպես թե՛ հին Հունաստանի եւ թե Բյուզանդական կայսրության ժառանգորդ: Ինչ վերաբերում է «իրացված ինքնորոշման իրավունքին» եւ «հանրաքվեին», ապա չեմ բացառում, որ եթե այդ հանրաքվեն անցկացվեր ոչ թե ռուսական, այլ նույն հունական զորքերի ազդեցության ներքո՝ Ղրիմի բնակչությունը (թերեւս՝ բացի թաթարներից), կընտրեր «վերապիավորումը պատմական հայրենիքի՝ Հունաստանի հետ»՝ չէ որ այնտեղ եւ՛ աշխատավարձերն են ավելի բարձր, եւ՛ թոշակները (հենց նման փաստարկներով կարողացան համոզել Ղրիմի՝ Ուկրաինայի կողմից երբեւէ որեւէ հետապնդման եւ խտրականության չենթարկված բնակիչների մի մասին մասնակցել հանրաքվեին եւ կողմ քվեարկել Ռուսաստանի հետ միավորման օգտին), եւ՛, վերջիվերջո, Եվրամիության ապահով երկիր է:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hovsep.khurshudyan/posts/10152038200797199?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել