
GalaTV.am-ը գրոււմ է
Ամերիկյան The National Interest պարբերականում վերլուծաբան Ջեյմս Ռոբբինսը գրում է.
«Անցած շաբաթ ԱՄՆ փոխնախագահ Բայդենը ուղևորվել է Վարշավա, որպեսզի հավատացնի ՆԱՏՕ-ի արևելյան գործընկերներին նրանում, որ նրանք կարող են իրենց հույսը դնել «հուսալի դաշնակցի» վրա:
Սակայն եթե Ռուսաստանը որոշի հանդես գալ ընդդեմ Լեհաստանի կամ Բալթյան երկրների, կցանկանա՞ արդյոք ԱՄՆ ՌԴ հետ պատերազմի մեջ մտնել, թե՞ մենք կհրաժարվենք ակտիվ գործողություններից ու այդ կերպ վերջնականապես կփլուզենք ՆԱՏՕ-ն:
Նախագահ Օբաման բացառել է Ուկրաինայում «ռազմական սցենարը»: Ամերիկան պարտավոր չէ Ղրիմի անեքսիայի կապակցությամբ ընդդեմ Ռուսաստանի որևէ գործողություններ ձեռնարկել: Մենք ևս չենք պատերազմի Ռուսաստանի հետ, եթե այն սկսի լայնածավալ գրոհ մոսկվայամետ նախագահ Վիկտոր Յանուկովիչի իշխանությունը վերականգնելու համար, ով արդեն դարձել է ԱՄՆ պատժամիջոցների օբյեկտ: Մենք նույնիսկ այնտեղ մեր զինվորներին չենք կարողանա ուղարկել, եթե Ռուսաստանը մասնատի Ուկրաինան կամ որոշի այն կուլ տալ: Ամերիկացիները հետաքրքրված չեն նման հակամարտության մեկնարկի համար, և մենք դրա համար միջոցներ չունենք:
Սակայն ՆԱՏՕ-ի գործընկերների հետ իրավիճակը մի փոքր այլ է: Հյուսիսատլանտյան դաշինքն իրենից ներկայացնում է փոխադարձ ռազմական օգնության պայմանագիր, և այդ պայմանագրի 5-րդ կետն ասում է, որ դրա անդամներից մեկի վրա զինված հարձակումը «կգնահատվի որպես դրա բոլոր անդամների վրա հարձակում»: Սա բավականին հստակ կարմիր գիծ է: Դաշնակիցները դիմել են այդ հոդվածին միայն մեկ անգամ` 2001թ սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո, երբ ՆԱՏՕ-ի անդամների մեծ մասն իրենց զորքերն ուղարկեցին Աֆղանստանում ու Իրաքում առաքելության աջակցության համար:
Կարո՞ղ է արդյոք ներկայիս ճգնաժամն այնքան աճել, որպեսզի դիպչի ՆԱՏՕ-ին: Ուկրաինայի ներկայիս իրավիճակը բազմիցս համեմատել են 1938թ Ավստրալիայի «անշլյուսի» հետ (Ավստրիան զավթելու Գերմանիայի քաղաքականությունը: Ժամանակավորապես իրականացվեց հիտլերականների կողմից 1938 թ. – ԳԱԼԱ): Հիլլարի Քլինթոնը համեմատել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Ադոլֆ Հիտլերի հետ, ինչը մեզ հանգեցնում է այն եզրակացությանը, որ Օբաման նման է Բրիտանիայի վարչապետ Նևիլ Չեմբերլենին, ում չհաջողվեց խաղաղություն պահպանել Եվրոպայում:
Կարելի է փորձել այս նմանությունների շարքը ավելի խորացնել: Երկրորդ համաշխարհային պատերազմը սկսվեց նրանից, որ Վարշավան հրաժարվեց ենթարկվել Բեռլինի պահանջներին ու նրան հանձնել Լեհաստանի միջանցքը` մի փոքրիկ հողակտոր, որը բաժանում էր Գերմանիայի Պոմենարիա նահանգը և Արևելյան Պրուսիան: Այդ մերժմանը Հիտլերը պատասխանեց Լեհաստան ներխուժմամբ և ՍՍՀՄ-ի տարածքում մասնատեց երկրի տարածքը: Բրիտանիան ու Ֆրանսիան կապված էին Լեհաստանի անկախությունը պաշտպանելու խոստումներով, և Լեհաստան Գերմանիայի ներխուժումից երկու օր անց նրանք Հիտլերին պատերազմ հայտարարեցին:
Իր ռազմական ուղերձում Չեմբերլենը բացատրել է, որ Հիտլերի գործողությունները հաշվի առնելով՝ «չարժե ակնկալել, որ այդ մարդը երբևէ կհրաժարվի իր սովորությունից` ուժ կիրառելով հասնել իր նպատակին: Նրան կարելի է միայն ուժով կանգնեցնել»:
Դժվար է ասել, թե Պուտինին վերաբերում է արդյոք այս մտավախությունը, ինչպես ենթադրել է տիկին Քլինթոնը: Սակայն եթե մոտ ապագայում նմանատիպ իրավիճակներ առաջանան, ԱՄՆ կկատարի՞ անվտանգության ապահովման իր երաշխիքները, որը տրվել է Լեհաստանին ու Բալթյան երկրներին, երբ ՌԴ սպառնալիքը միայն տեսություն էր:
Շարունակությունն՝ այստեղ



