Norlur.am-ը գրում է
Այսօր առավոտյան Norlur.am-ը տեղեկություն ստացավ, որ մարտի 21-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Դուբայ- Երևան թռիչքի ժամանակ: Ուղևորը, որը չցանկացավ հրապարակել անունը, հայտնեց, որ Ֆլայ Դուբայ ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը, Դուբայից Երևան թռիչքի ժամանակ Զվարթնոց օդանավակայանում առաջին փորձից չի կարողացել վայրէջք կատարել:
-Հայաստանի օդային տարածքից ինքնաթիռը նորից թափ հավաքեց և օդում մի քանի պտույտ տվեց, անգամ Իրանի տարածք մտանք: Ինքնաթիռում ուղևորները պանիկայի մեջ էին, իսկ անձնակազմը ոչինչ չէր ասում,-պատմում է ողևորներից մեկը, շարունակելով.
-Մոտ մեկ ժամ օդում մնալուց հետո, երրորդ փորձից ինքնաթիռը վայրէջք է կատարում: Արդեն օդանավակայանում հարցնում եմ, ի՞նչ էր պատահել, ո՞րն էր խնդիրը, ինքնաթիռի անձնակազմի աշխատողներից մեկը պատասխանում է, – նիչևո, վետեր, այն դեպքում, երբ Երևանում պայծառ եղանակ էր, երկինքը կապույտ…
Ըստ ուղևորի՝ ինքնաթիռը չի կարողացել բացել անիվները, և վայրէջքի պահին շատ ուժեղ ձայն է լսվել:
Շարունակությունն՝ այստեղ