Կարծում եմ, որ մարդը մի բան սխալ գործելուց հետո միշտ մտածում է, թե կարող է նորից ամեն ինչ շտկել։ Վախն է ետ պահում նրան, վախը... մարդը միշտ ցանկանում է շտկել ամեն ինչ, պարզապես մի մեծ պատնեշ ունի, որ նրան թվում է անհաղթահարելի․ այդ պատնեշը համարձակության բացակայությունն է․ միթե դա դժվար աղոթք է․․․
Առաջին փորձը կարող է չհուսադրել մեզ, բայց համոզված եմ ̀մյուս անգամ հաստատ կստացվի, չէ որ մենք կարող ենք անհնարը հնարավոր դարձնել, չէ որ դա մեզ ուսուցանեց մեր Տերը։
Աստծու խոսքը ինչ կարող է մեզ անել... կարող է մեր հույզերը, մտորումները, ցավերը սառեցնել եւ տաքացնել։
Մեր կյանքի ամենամեծ ցավը կայանում է նրանում, որ մենք չունենք հավատք, փորձում ենք գտնել հրաշք, բայց չենք գիտակցում, որ այն մեզ հարկավոր չէ. մենք վաղուց այն զգացել ենք եւ վառ օրինակը ունենք․․․

Սիրով՝ Տ․Հեթում քահանա Թարվերդյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել