1in.am-ը գրում է.

Հյուսիսկորեական զորքերը մարտի 22-ի առավոտյան կատարել են կարճ հեռահարության 30 հրթիռի գործարկում, հայտնում է Agence France-Presse-ը՝ հղում կատարելով պաշտոնական տվյալներին:

Ինչպես հայտնել են Հյուսիսային Կորեայի ԶՈՒ շտաբից, երկրի արևելյան ափից արձակված հրթիռները թռել են մոտ 60 կմ ու ընկել Ճապոնական ծով: 

Հրթիռների տեսակը չի հաղորդվում: 

Ավելի վաղ՝ մարտի 16-ին Փխենյանը իրականացրել է 25 բալիստիկ հրթիռի ազատ արձակում: Նմանատիպ փորձերը բազմիցս իրականացվել են մարտի սկզբին: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել