1in.am-ը գրում է.
Չինական արբանյակը հայտնաբերել է խոշոր բեկոր Հնդկական օվկիանոսի հարավում, որը ենթադրաբար կարող է պատկանել մալայզիական անհետացած Boeing-ին:
Արբանյակի նկարի մասին տեղեկությունը, որը ֆիքսել էր խոշոր օբյեկտ, փոխանցել են Մալայզիայի պաշտպանության նախարարին՝ հայտնում է vesti-ն:
Հայտնաբերված բեկորը ունի 22 մետր լայնություն և 30 մետր երկարություն: Մալայզիայի իշխանությունները կարծում են, որ դա կարող է լինել անհետացած ինքնաթիռի մաս:
Հիշեցնենք՝ Boeing 777-200-ը ռադարների էկրանից անհետացել է մարտի 7-ին:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/world_event_259716.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել