Lurer.com-ը գրում է.

Փարիզը խիստ քննադատության է ենթարկել Ղրիմի միացումը Ռուսաստանի Դաշնությանը և խոստովանել, որ նման հանգամանքներում համագործակցությունը ՌԴ-ի հետ անհնար է։ Այս մասին հայտնում է segodnya.ua-ն:

Նման պլանների մասին երկրի ԱԳՆ-ն հայտարարել է մի քանի օր առաջ, սակայն պաշտպանության նախարարությունը դեմ էր՝ հաշվի առնելով պետբյուջեի ենթադրյալ վնասները։

Նշենք, որ մինչ օրս Ֆրանսիայում չկար Ռուսաստանի հետ ռազմական համագործակցության դադարեցման վերաբերյալ միասնական կարծիք։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել