
Life.panorama.am-ը գրում է.
Հումորիստ, շոումեն Արման Գևորգյանը շուրջ մեկ տարի է՝ չի երևում հեռուստաէկրաններին: “One man comedy” կամ “Stand up comedy” կոչվող ձևաչափով ներկայացումները, որոնցով հանդես էր գալիս շոումենը, Հայաստանում նոր զարգացող շոու-ուղղություններ էին: Life.panorama.am-ը «Մակարդակ Կրեատիվ Փրոդաքշնի» հիմնադիր Արման Գևորգյանի հետ զրուցել է Հայաստանում հումորային արվեստի զարգացման, շոումենի ապագա ծրագրերի, երգարվեստում քայլեր անելու և այլ հետաքրքիր հարցերի շուրջ:
- Ի՞նչ գործունեությամբ եք այժմ զբաղված. այն որևէ կապ ունի՞ հեռուստատեսությանկամ
բեմի հետ:
-Ես ցանկացած գործնական քայլ անում եմ հայրենակիցներիս ու հայ ժողովրդիս ծառայելու համար: Իսկ քանի որ արտահայտվելու և այդ ամենը տեղ հասցնելու միջոցներից սրանից դեռևս 15 տարի առաջ նախընտրեցի հեռուստատեսությունն ու բեմը, ապա, միանշանակ, գործունեությունս կապված է դրանց հետ:
-Հիմա ինչի՞ վրա եք աշխատում. հեռուստադիտողին կամ հանդիսատեսիններկայացնելու
ի՞նչ նոր ծրագրեր ունեք:
-Երբ մեկ տարի առաջ մոտ 5 ամսով Հայաստանից բացակայեցի, վերադարձա հայրենիք, հասկացա, որ ավելի ճգնաժամային է դարձել մեր երկիրն՝ իր բոլոր բնագավառներով, այդ թվում նաև՝ հեռուստատեսային ոլորտը՝ իր շուկայով, ընդ որում՝ավելի վատ, քան տվյալ ժամանակահատվածից 5 ամիս առաջ, երբ ես մեկնում էի ԱՄՆ: Մի պահ սառը ցնցուղ ընդունելուց հետո սկսեցի աշխատել այն ուղղությամբ, որ իմ ասելիքն ու անելիքը մարդկությանը հասցնեմ այլ տարբերակներով: Վերադարձիցս համարյա 15 - րդ օրվանից հետո սկսեցի ակտիվորեն ստեղծագործել, մասնավորապես՝ աշխատել իմ շատ արագ մտածված ARMANI MUSICAL COMEDY SHOW նախագծի վրա և մեկ ու կես ամիս ունեցած աշխատանքային պրոցեսից հետո 2013 - ի դեկտեմբերի 18 - ին ունեցա ամերիկյան շուկայում վաղուց լայն տարածում գտած, բայց Հայաստանում դեռ նոր զարգացող ONE MAN COMEDY կամ STAND UP COMEDY կոչվող ձևաչափով ներկայացման իմ պրեմիերան: Հիմա աշխատում եմ մի քանի նախագծերի ուղղությամբ, ունեմ բազում անելիքներ և ծրագրեր:
-Դուք նաև երգում եք. այս տարի երգարվեստի ոլորտում անելիքներ ունե՞ք:
-Այս տարի ուզում եմ որևէ կերպ իմ՝ «Մնում եմ Կանգուն» ռոք-բալլադ ստեղծագործության հիման վրա նկարահանել տեսահոլովակ: Քանի որ չեմ կարող դեռ չիրագործված աշխատանքներից խոսել և վստահ չեմ կարող ասել, թե որը կիրականանա, որը՝ ոչ, կխոսեմ այն ժամանակ, երբ կիրականանա յուրաքանչյուրը: Ամեն ինչ բարձրաձայնելու մեջ չէ: Նկատել եմ, որ մեր հայտնիների մեծ մասը ցանկացած տեսակի հասարակական գործունեություն կամ քայլ ծավալում է միայն PR-ի համար՝ցուցադրաբար: Այնինչ, իրական սրտացավներն ու մարդասերները դա անում են լուռ և առանց բարձրաձայնելու:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ