Ես շատ ուրախ եմ, որ Հայաստանում դեռ կա քաղաքացու պայքարող տեսակը, որը պատրաստ է ընդվզել ու քաղաքակիրթ ձևով պայքարել իր իրավունքների համար: Ես՝ ինքս, կիսում եմ «Դ!եմ եմ»-ի պահանջների մեծ մասը, և ինքս էլ դեմ եմ պարտադիր կուտակայինին, բայց այսօրվա հանրահավաքից մի բան ինձ բացասական նստվածք է տալիս...


Ասենք, 21-րդ դարն է, ինտերնետ կա, ու մարդիկ օնլայն ռեժիմով հետևում են հանրահավաքին, համացանցում էլ հայտնվում են բազմաթիվ լուսանկարներ, այդ թվում նաև բարձր ռակուրսներից արված, և ակնհայտ է, որ հավաքվածների թիվը չի գերազանցում մի քանի հազարը (այլ հարց է, որ մի 5 էդքան էլ օնլայն հեռարձակումներով է հետևում)... Ըստ այդմ, հարգելի «Դե!մ եմ», եթե հանրահավաքին մի քանի հազար մարդ է ներկա՝ ինչո՞ւ եք պնդում, որ տասնյակ հազարավոր մարդիկ են հավաքվել: Դա անազնիվ տեխնոլոգիա է, որը հաստատ չի խոսում շարժման օգտին:
Խուսափեք կեղծիքներից, այս շարժման գրավչությունը հենց դրա ազնվության ու անկեղծության մեջ էր, և պետք չէ դիմել քաղաքական
 կեղտոտ տեխնոլոգիաների արդար նպատակի համար պայքարելիս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել