Life.panorama.am-ը գրում է.

Ծանրամարտը ոչ մի սպորտաձևի հետ չեմ փոխի. Հռիփսիմե Խուրշուդյանը վերադառնում է «ամուսնական արձակուրդից»

Ծանրորդուհի Հռիփսիմե Խորշուդյանը արդեն վերադառնում է «ամուսնական արձակուրդից»… Սպոտսմենուհին առաջնեկի ծնունդից 8 ամիս անց պատրաստվում է ապրիլի 4-11-ը Իսրայելում կայանալիք Ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը:

Թեև ընտանեկան և մարզական զբաղվածությանը՝ նա ժամանակ գտավ և սիրով զրուցեց  Life.Panorama.am-ի հետ՝ բացահայտելով նաև իր նախասիրություններն ու առօրյան:

Հռիփսիմե, հիմա Եվրոպայի առաջնությանն եք պատրաստվում: Ինչպիսի՞նն է տրամադրությունն ու մարզավիճակը:

- Մարզավիճակս արդեն բավականին լավացել է: Չէի ասի՝ օլիմպիական խաղերի ժամանակվա պես, բայց կամաց-կամաց գալիս եմ իմ հին մարզավիճակին: Բալիկիցս հետո իմ առաջին մրցումն է լինելու, տրամադրությունս շատ լավ է, ինչպես միշտ՝ մարտական:

-  Ակնկալիքը միայն հաղթանա՞կն է:

-   Աստված տա, որ մեդալ նվաճեմ, բայց այս անգամ ինձանից հիմնական պահանջն այն է, որ ես դուրս գամ, հարթակը զգամ…6 մոտեցում է տրված մարզիկին, 6 մոտեցում պետք է բարձրացնեմ, դա շատ կարևոր է… Իսկ մեդալի համար եթե կարողացա պայքարել, շատ ավելի լավ…

-  Ձեր փոքրիկն ընդամենը 8 ամսական էՁեզ հետ կտանե՞քթե ոչ:

- Ոչ, իրեն թողնելու եմ տատիկի մոտ, թող տանից երկրպագի իր մայրիկին (ծիծաղելով)…

Չունե՞ք մտավախություն, որ հանգիստ ու խելոք չի մնա բալիկը առանց ձեզ:

-Ես արդեն 3 ուսումնամարզական հավաքների եմ մասնակցում, ու ինքն այդ ընթացքում տատիկի հետ շատ լավ ընկերություն է անում…

-  Ձեր ամուսինը ձեզ ուղեկցո՞ւմ է նման հավաքների դեպքում:

- Նա նույնպես մարզիկ է: Այժմ ինքը պատրաստվում է Հայաստանի գավաթին, որը կլինի հուլիս-օգոստոս ամիսներին, որին էլ կհաջորդի աշխարհի առաջնությունը: Այնպես որ իր զբաղվածությունից հետո նոր կմիանա ինձ… Ինչ արած` մերը մարզական ընտանիք է…

-  Դե, արդեն իսկ ձեր բալիկի ճանապարհը տեսանելի է, այո՞:

- Կողքից բոլորն են այդպես մտածում: Գեները միշտ էլ շարունակական են լինում չէ՞: Աստված տա, եթե ինքը ցանկանա մեր ճանապարհը շարունակել, թող շարունակի, եթե ոչ՝ մենք չենք խանգարի, թող ուրիշ մասնագիտություն ընտրի…

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել