Ինչպես հայտնի է դարձել Billboard ռեսուրսին, iTunes Radio-ի հայտնվելը iOS սարքերի համար մի կարևոր քայլ էր երաժշտության ոլորտում: Վկայակոչելով իր աղբյուրները՝ ռեսուրսը գրել է, որ Apple-ը կգործարկի իր Radio ծառայությունը նաև այլ ՕՀ-ների համար: Իսկ առաջինը կլինի Android-ը:
Հարկ է նշել, որ սա ծրագրային ապահովման զարգացման շեղում է, որը մենք տեսել ենք վերջին տարիներին: Նախկինում Սթիվ Ջոբսը նույնիսկ քննադատել է iTunes ծրագրի հայտնվելը Windows համակարգի վրա:
«Ես չեմ տեսնում իմաստ, ստեղծելու երաժշտական ծրագիր Android-ի համար, եթե դա երջանիկ չդարձնի օգտատերերին, -մեջբերեց Վոլտեր Այզեկսոնը Սթիվ Ջոբսի խոսքը, ապա ասաց, «ես չեմ ցանկանում Android օգտատերերին դարձնել երջանիկ»:
Ի տարբերություն Ջոբսի՝ Թիմ Կուկը միանգամից ասաց «կրոնական հարցերի» վերաբերյալ շրջանառվող լուրերի բացակայությունը: Նա չհաստատեց նաև iTunes Radio-ի գործարկման փաստը այլ ՕՀ-ների համար: Այսպիսով՝ արդեն նրա միտքը հասկանալը դառնում է բավականին դժվար: Մոտավորապես մեկ շաբաթ առաջ New York Times պարբերականը հայտնեց Beyonce-ի նոր ալբոմի աննախադեպ վաճառքի մասին: Այն դարձավ iTunes-ի պատմության մեջ ամենալավ տեմպերով վաճառված ալբոմը:
iTunes Radio-ն հայտնվել է գրեթե մեկ տարի առաջ, որպես պատասխան լավ տեմպերով աճող սկսնակ ու արդեն վարժված սթարթափերի, որոնք զբաղվում էին երաժշտական գործունեությամբ: Սկզբում ծառայությունը հասանելի էր միայն ԱՄՆ-ում: Կարճ ժամանակահատվածում նա մեծ հաջողությունների հասավ՝ զբաղեցնելով այդ գործունեությամբ զբաղվող սթարթափերի վարկանիշային աղյուսակում 3-րդ հորիզոնականը: Վերջերս ծառայությունը գործարկվել է նաև Ավստրալիայում: Այնուհետև Կանադայում, Նոր Զելանդիայում և Մեծ Բրիտանիայում:
Բրենդային ռադիոծառայությունը iOS-ի և OS X-ի օգտատերերին հնարավորություն է տալիս լսել երաժշտական կոմպոզիցիաներ բոլորովին անվճար, սակայն գովազդներով, կամ էլ 25$-ով բաժանորդագրվել Match-ին և մոռանալ գովազդների մասին: iTunes Radio-ում օգտատերերը կարող են ձեռք բերել ինչ-որ երգչի երգ կամ ամբողջ ալբոմը, ավելացնել ցանկալիների ցուցակում, ստեղծել սեփական ռադիոն և այլն:
Վերջերս հայտնի է դարձել, որ iOS 8 համակարգում iTunes Radio-ն կլինի որպես մեկ առանձին ծրագիր: