Հայ, նիպաբայուսէտըվըլովը, արդի բանահյուսության մեջ գոյություն ունի նման արտահայտություն: Ասվում է, երբ երեխայի կոկորդին մի բան է կանգնում, ու նա հազում է:


Մանկուց լսում ես, դեռ չգիտես` թուրքն ինչ է, բայց գիտես, որ դա բարի մաղթանք է՝ ուղղված քո հանկարծահաս հազը վերացնելուն, քո հետագա աճն ու մեծանալն անվտանգ դարձնելուն, երջանիկ մանկությանը, ու ինչու ոչ՝ տարբեր առումներով պայծառ ապագային:

Որքա՜ն անմեղ անտոլերանտություն կա էս խոսքի մեջ, որքա՜ն անկեղծ խանդաղատանք, որքա՜ն խորը գիտակցված արդարության զգացողություն, հոգատարություն ու, որ ամենակարևորն է, ի՛նչ գաղափար:

Իհարկե, էմոցիոնալ պոռթկումի ժամանակ կարող ես ավելացնել՝ շուն թուրքը հազա, թուրքը հազա, սատկի և այլ իմպրովիզներ, բայց դե էդ բոլորը հիմնական գաղափարի արբանյակներն են, այսպես կոչված:

Հիմա թուրքերը կկարդան ու սա էլ միգուցե տեղադրեն թռ.վիքիպեդիայի թրքաֆոբիա բաժնում, սովոր ենք, նիֆպեռվոյ, լօլ

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել