Life.panorama.am-ը գրում է.
1.Այսօր ընտանիքիս հետ ռեստորան գնալիս ինձ լիովին կոտրված էի զգում: Մի քանի օր առաջ բաժանվել եմ զուգընկերոջիցս: Ես մեքենայի հետևի նստարանին նստեցի փոքր եղբորս հետ, ում հետ միշտ վիճում ենք ու կռվում: Նա տեսավ, որ աչքերիցս արցունքներ են հոսում, ոչինչ չասաց, պարզապես բռնեց ձեռքս և բաց չթողեց մինչև ռեստորան հասնելը:
2.Այսօր ես վերջապես հաղթող դուրս եկա շատ երկար ժամանակ տևող դատական վեճում: 14 ամիս առաջ իմացա, որ հարևանս պարբերաբար ծեծում է իր շանը, ես գողացա կենդանուն, և ինձ ձերբակալեցին: Ես շատ մեծ գումարներ ծախսեցի դատական գործընթացների վրա, սակայն այսօր քնելուց, երբ զգացի իմ բրդոտ ընկերոջ ջերմությունը, հասկացա, որ ջանքերս իզուր չէին:
3.Այսօր` ամուսնուս մահվանից երկու օր անց, ես ծաղկեփունջ ստացա, որը նա պատվիրել էր դեռ մեկ շաբաթ առաջ: Ծաղկեփնջում մի նամակ կար, որում նա գրել էր. «Անգամ եթե քաղցքեղը հաղթի, ես ուզում եմ, որ իմանաս, որ դու իմ երազանքների կինն ես»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



