Ո՞ւր է անհետացել 2 ամսվա աշխատավարձը. ահազանգ ՍևանիցArmnewstv.am-ը գրում է.

Սևան քաղաքի մանկապարտեզների  անձնակազմը ձմեռային արձակուրդից նոր է վերադարձել: Մամուլը գրել էր` հարկադրաբար էին հանգստի գնացել, իրենց հաշվին: Դաստիարակները Գեղամա տարածաշրջանի ցուրտն են հիշեցնում, տնօրենը` ձմեռային հանգստի խնայողական կողմն է նշում: Մարտի աշխատավարձը շուտով կստանան, բայց քաղաքապետարանը ևս երկու ամսվա աշխատվարձ է պարտք նրանց: Սևան քաղաքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների 226 աշխատակից դեռ սպասում է 2012-ի հունիս-հուլիս ամիսների աշխատվարձին:

Ռուդիկ Ղուկասյանը նախորդ քաղաքապետից ժառանգել է հսկայական պարտք: Սևան քաղաքի պարտքը 2013-ին կազմել է 83,7 մլն. դրամ և դա միայն համայնքային կազմակերպությունները չեն: Հին քաղաքապետը երկրում չէ, սևանցիների հույսը` կառավարությունն է: Մարտի վերջին հին ու նոր պարտքերը կմարեն` նոր քաղաքապետի խոստումն է:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել