Հատկապես հետամանորյա ամիսներին անշարժ գույքի գործակալություններում ավելի շատ են դժգոհում գործարքների քանակի նվազեցումից: Ու կամաց-կամաց այդ շուկայում գործունեություն ծավալող ձեռներեցները գործազուրկ են դարձել, բայց ոչ թե վաճառքի տուն չունենալու, այլ պարզապես գնորդների բացակայության պատճառով:
«Այսօր, օրինակ, Երևանում վաճառվող բնակարան կարելի է գտնել ոչ միայն ցանկացած շենքում, այլև նույնիսկ ամեն հարկում: Այլ հարց է, որ գնորդների գտնելու հարցում մեր բախտը դեպքից դեպք է բերում»,-ասել է գույքի առուվաճառքով զբաղվող ընկերության աշխատակիցներից մեկը, գրում է «Ժողովուրդ»-ը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



