Այս տարի Եվրատեսիլ 2014 երգի մրցույթին Հայաստանը Կոպենհագենում կներկայացնի երգիչ և շոումեն Արամ MP3-ն:

Եվրատեսիլի առաջին հայ մասնակից Անդրեն իր փորձով և խորհուրդներով կիսվեց  ArmՏtar.am-ի հետ:

Անդրեի կարծիքով այս ժամանակահատվածում արտիստի համար ամենակարևորը  հոգու խաղաղությունն է:

«Ես գիտեմ, որ այս օրերին մարդիկ անընդհատ  հետաքրքրվում են` ինչպես ես, ինչ հոգեվիճակ է քեզ մոտ, սակայն այդ պահին նույնիսկ դու չգիտես, թե իրականում ինչպես ես, որպեսզի կարողանաս պատասխանել անգամ քեզ ամենահարազատ մարդկանց:

Ես Արամին մաղթում եմ միայն հոգու խաղաղություն, կայուն և առողջ վիճակ, ցանկանում եմ, որ իր առողջությանը հետևի, ժամանակին սնվի, քնի և իր կողքին լինեն մարդիկ,  ովքեր նրան կխնամեն: Չեք պատկերացնի, թե դա ինչ կարևոր է այս պահին նրա համար»,- նշեց Անդրեն:

Շարունակությունը՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել