Life.panorama.am-ը գրում է.
Դերասանուհի Մարիամ Սարյանը, ում հաճախակի հանդիպում էինք նաև Շանթ հեռուստաընկերության սերիալներում, վերջին շրջանում, որպես էկրանային դերասանուհի, կարծես թե լուռ է: Ամիսներ առաջ նրա բեմադրած «Չեմ բողոքում» մոնո ներկայացումը ոմանց «աչքի փուշն» էր դարձել. որոշել էին բոյկոտել՝ սխալ ինֆորմացիա տարածելով և ներկայացման պաստառները պատառոտելով:Life.panorama.am-ը ամիսներ առաջ անդրադարձել էր այդ հարցին և այսօր էլ որոշեցինք զրուցել դերասանուհու հետ՝ ճշտելու, թե արդյոք ստացվեց հայտնաբերել չարագործներին: «Մեղավորներին գտնել՝ չստացվեց, բայց պատժել՝ ստացվեց ինքնըստինքյան. շատ մեծ աղմուկ բարձրացավ մեր ներկայացման շուրջ, որի համար շնորհակալ եմ լրագրողներին և թատերագետ Տիգրան Մարտիրոսյանին: Այդ աղմուկից հենց իրենք տուժեցին»:
.jpg)
Ի դեպ, Մարիամից տեղեկացանք, որ ներկայացումն այսօր առաջադրված է «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությանը: Հավակնում է մրցանակակիր դառնալ 3 նոմինացիաներում՝ «Լավագույն երիտասարդ ներկայացում»,«Լավագույն երիտասարդ բեմադրիչ» և «Լավագույն երիտասարդ դերասանուհի»: «Չգիտեմ, որևէ մրցանակ կստանա, թե ոչ, բայց առաջադրված լինելն արդեն իսկ ձեռքբերում է: Մենք մարտի 11-ին դարձանք 1 տարեկան, բայց արդեն իսկ մասնակցել ենք բազմաթիվ փառատոնների»,-մեզ հետ զրույցում ուրախությամբ շեշտեց Մարիամ Սարյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ