«Դժվար ապրուստ» հեռուստասերիալից հայտնի Սյուզկան երկու տարի շարունակ մեր էկրաններին ամենից հաճախ հանդիպող դերասանուհիներից էր:
Թեև Ժաննա Բուտուլյանը դերասանական կրթություն չունի, բայց հեռուստադիտողներից շատերը նրա կողմից ոչ մի թերացում չեն նկատել:
«Դժվար ապրուստ»-ից հետո դերասանուհու մոտ պասիվություն է. չի նկարահանվում սերիալներում, իսկ հաղորդումներից մի քանիսում էլ ներկայանում է որպես հոգեբան:
ArmՏtar.am-ը հենց դերասանուհուց կստանա վերոնշյալ իրողությունների պարզաբանումները:

Ու՞ր է կորել դերասանուհի Ժաննա Բուտուլյանը, ինչու՞ Ձեզ չենք տեսնում էկրաններին:
Ճիշտ է , արդեն մեկ տարի է, ինչ չեմ նկարահանվում որևէ նախագծում, սակայն չէի ասի, որ կորել եմ: Մի քանի ամիս է՝ համագործակցում եմ «Թատրոն 32»-ի հետ: Այս մասին ասում եմ մեծ հպարտությամբ և այս համագործակցությունը համարում եմ կյանքիս լուսավոր կետերից: Թատրոնում խաղալը եղել է իմ երազանքը, այդ պատճառով յուրահատուկ կերպով եմ վայելում այս փաստը: Բացի այն , որ երազանքս է կատարվել, այն կատարվել է լավագույն ձևով, քանի որ հիանալի թիմ է հավաքված թատրոնում , ինչի շնորհիվ թատրոնի մթնոլորտը շատ դրական է և զերծ ավելորդ ինտրիգներից:
Սերիալներում չեք նկարահանվում, քանի որ լավ առաջարկներ չեք ստանու՞մ, թե՞ ցանկությունչունեք այլևս այդ ոլորտում աշխատելու:
Առաջարկներ եղել են «Դժվար ապրուստ»-ի ավարտից անմիջապես հետո և կան մինչ օրս: Սկզբից մերժել եմ այն պատճառով, որ ունեցել եմ հանգստանալու կարիք և չեմ ցանկացել նույն կերպ ներկայանալ, քանի որ կարծում եմ , նույն բանը անելուց հետո կսպառվեի հանդիսատեսի համար : Այս ընթացքում նկարահանվել եմ «Ելք չկա» գեղարվեստական ֆիլմում: Ճիշտ է, դերս էպիզոդիկ էր, բայց այն նույնպես շատ բան տվեց ինձ: Հիմա արդել լիովին պատրաստ եմ նորովի ներկայանալուն:

«Դժվար ապրուստը» արդյո՞ք եղավ Ձեր հայտնիության և հաջողության բանալին:
Այո՜, իհարկե: Իմ առաջին մեծ դերն էր: Երկու տարի տևած կյանք : Հիմա մեկ-մեկ մտածում եմ՝ տեսնես Սյուզին ոնց է (ծիծաղում է) : «Դժվար ապրուստ»-ի հետ զուգահեռ մեկ այլ սերիալի քասթինգ էի անցել, և ընտրել էին, բացի այդ աշխատում էի մասնագիտությամբ և պիտի ընտրեի այդ երեքից մեկը: Ընտրեցի «Դժվար ապրուստ»-ը և , փաստորեն, ճակատագրական եղավ ընտրությունս:
Դժվա՞ր է աշխատել պրոֆեսիոնալ դերասանական կրթություն ստացած մարդկանց հետ:
Իմ բախտը բերում է այդ հարցում, թե՜ «Դժվար ապրուստ»-ում, թե՜ «Թատրոն 32»-ում շատ լավ խաղընկերներ ունեմ, ովքեր միշտ ուղղորդում են, մասնագիտական խորհուրդներ տալիս, փորձում են օգնել և անում են դա շատ նրբանկատ կերպով, մանավանդ ավագ գործընկերներս: Եթե երբևէ զգացել եմ բացասական վերաբերմունք, դա եղել է երիտասարդների կողմից և ամենևին դժվարություն չեմ համարում դա, նույնիսկ համարում եմ նորմալ, բնական երևույթ: Ես երբևէ ինձ թույլ չեմ տվել ասել՝ դերասանուհի եմ: Ամենևին, ես մարդ եմ, ով սիրում է այս աշխատանքը, զբաղվում է դրանով ` փորձելով կատարելագործվել:
Շարունակությունն` այստեղ