Առաջարկ-խնդրանք քաղաքապետարանին… Այս թեման բազմիցս բարձրաձայնվել է ու լուծում չի ստանում… Խնդրում եմ վերանայել ճանապարհների վերանորոգման ժամերը… Ցերեկվա ժամերին կատարվող աշխատանքները անհանգստություն են պատճառում քաղաքացիներին ու ոմանք ուշանում են իրեն հանդիպումներից, կառուցապատող աշխատակիցներն էլ արևի տակ են աշխատում որը հավելյալ վնաս է պատճառում առողջությանը։ Հաշվի առնենք նաև այն, որ մեքենաները կարող են վթարվել ու մինչև կժամանի ապահովագրող ընկերության մասնագետը (որը նույնպես խցանումների պատճառով ուշ է հասնում), երթևեկությունը կաթվածահար է լինում… Չեմ ասում դեռ այն, որ Շտապ Օգնության աշխատակիցների խցանման մեջ մնալը կարող է անդառնալի ողբերգության պատճառ հանդիսանալ…
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/kh.edgar/posts/503235639781789?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



