1in.am-ը գրում է.

Բրիտանացի երգչուհի Քեյթ Բուշը վերջին 35 տարում առաջին անգամ հանդես կգա համերգային շարքով: Այս մասին հաղորդագրությունը հրապարակվել է կատարողի պաշտոնական կայքում: 

Բոլոր 15 ելույթներն էլ տեղի կունենան միևնույն հարթակում՝ Լոնդոնի Hammersmith Apollo հրապարակում: 

Առաջին համերգը տեղի կունենա 2014թ. օգոստոսի 26-ին, վերջինը՝ սեպտեմբերի 19-ին: 

Բոլոր միջոցառումները կոչվում են Before the Dawn («Մինչ լուսաբաց»):

Իր ամբողջ կարիերայի ընթացքում Քեյթ Բուշը շրջագայություն է կատարել ընդամենը 1 անգամ: Բուշի խոսքով՝ ինքը բավականություն ստացել է շրջագայությունից, սակայն դրանք շատ հոգնեցուցիչ են: 

Վերջին շրջանում կատարողը բավական հազվադեպ է հանդես եկել ելույթներով: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել