168.am-ը գրում է.
Թուրքական Hürriyet Daily News թերթի փոխանցմամբ՝ ԵՄ-ն ու ԱՄՆ-ը բացասաբար են վերաբերվել Թուրքիայում Twitter-ի արգելափակմանը: ԵՄ-ի մրցունակության հարցերով հանձնակատար Նելի Քրուսը Թուրքիայում ընդունված այդ որոշումը որակել է որպես անհիմն, անիմաստ և երկչոտ: Նա հավելել է, որ թուրք ժողովուրդն ու միջազգային հանրությունը դա կդիտարկեն որպես գրաքննություն: ԵՄ-ի ընդլայնման ու հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հայտարարել է, որ Թուրքիայի իշխանությունների տվյալ քայլը հարուցում է խոր հիասթափություն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://168.am/2014/03/21/344188.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



